Էրդողանին թույլ վարչապետ է պետք, որ խամաճիկի նման անցկացնի այն, ինչ ինքը կցանկանա. Արտակ Շաքարյան


14:54 , 22 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ Թուրքիայի նոր նախագահ Էրդողանը վարչապետի թեկնածու է ներկայացրել Դավութօղլուին, որովհետև նրան պետք է թույլ վարչապետ, որ խամաճիկի նման անցկացնի այն, ինչը ինքը կցանկանա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու:

«Դավութօղլուն, որ, վստահաբար, գաղափարապես Էրդողանին մոտ է, և որպես քաղաքական անձ թույլ ֆիգուր է, միանշանակ Էրդողանի համար ամենահարմար թեկնածուն է»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ըստ թուրքագետի` Էրդողանը նպատակ ունի երկրի կառավարման ձևը փոխել, սակայն այդ հարցում դեռ վստահ չէ, որովհետև ամեն ինչ կախված է խորհրդարանական ընտրությունների արդյունքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ