Ֆեյսբուքյան փոքրիկ պատմություն


14:14 , 22 օգոստոս, 2014

Ֆենոմենո...

Ու մեկ էլ գիտե՞ք ինչն է ինձ դուր գալիս Հայաստանում: Երբ օգոստոսի վերջին Եւրոպայից վերադառնում ես, գնում ես խորոված ես պատվիրում մեծ եկեղեցու մոտ, տաճարի նստարաններին նստում ես՝ զով ու հրաշք... Ու սկսում ես մտածել կյանքի ունայնության մասին: Իսկ այդ ընթացքում խորոված սարքողը ֆենով թեժացնում է կրակը: էդ ֆենի համար, հիշում եմ, 1987 թվականին Մոսկվայում հսկայական հերթ կանգնեցի՝ հարավսլավական ինչ-որ խանութում: Իսկ հիմա դրանով խորոված են սարքում: Գիտե՞ք ինչն է ինձ դուր գալիս Հայաստանում: Հայաստանը...