Ինչո՞ւ նման կազմվածքի մերկ տղամարդուն նորմալ եք դիտում, իսկ կնոջը՝ ոչ


15:55 , 28 օգոստոս, 2012

Բոլորն ասացին, ես էլ իմ կարծիքն արտահայտեմ արձանի վերաբերյալ:
Դժգոհներ ջան, դուք գենդերային խտրականությամբ եք զբաղված: Ինչո՞ւ նման կազմվածքի մերկ տղամարդուն նորմալ եք դիտում, իսկ կնոջը՝ ոչ: 
Երկրորդը, վերջացրեք այդ տիկնոջ կազմվածքը ծաղրել: Չեմ կարծում, որ բորոլրդ Ապոլոն եք: Մեր շուրջ բազմաթիվ նման մարդիկ կան ու նրանց տհաճ է կարդալ գեր կազմվածքի նման որակավորումներ:)
Իսկ հիմա շատ լուրջ. Կասկադում պիտի լիներ գոգնոցը կապած, չիր չորացնող կնոջ արձան:)