Ո՞ր երկրներում ծորակի ջուրը պիտանի չէ խմելու համար


10:20 , 22 օգոստոս, 2014

Xhrkvha-1

Ինչպես պարզ է դառնում քարտեզից,  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, որ միայն հարուստ երկրներն անվտանգ խմելու ջուր ունեն: Քարտեզի վրա կանաչ գույնով պատկերված են այն երկրները, որտեղ ծորակի ջուրն անվտանգ է խմելու համար, իսկ կարմիրով՝ այն երկրները, որտեղ պետք է խուսափել ծորակի ջուր խմելուց:  Բազմաթիվ մարդիկ, իրենց սեեփական փորձից ելնելով, հանգել են այն կարծիքին, որ Արգենտինայի, Վիետնամի, Քամբոջայի, Չինաստանի, Կոստա Ռիկայի, Սլովակիայի, Ռուսաստանի և անգամ Մեքսիկայի ծորակի ջուրը պիտանի է խմելու համար, սակայն այս կարծիքը բացարձակ ճշմարտություն չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի լայն չափորոշիչներ է կիրառում ջուրն իբրև անվտանգ որակավորելու համար: Նրանց ստանդարտների համաձայն՝ խմելու համար պիտանի ջուրը շատ լուրջ խնդիր է բազում չքավոր երկրներում, սակայն միջին եկամուտ ունեցող երկրներից քչերն են տեղ գտել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված քարտեզի վրա: