Թուրքիան ու անգամ Վրաստանը ընդլայունում են գյուղատնտեսական շուկան ՌԴ-ում, իսկ մենք...


09:41 , 22 օգոստոս, 2014

Ռուսական սանկցիաները գյուղմթերքի ներկրման թեմայով ինձ ուրախացրեց, որովհետև հայկական ապրանքներն էլ հնարավորություն կարող են ստանալ ընդլայնել իրենց շուկան:

Արդեն բավական ժամանակ է անցել, ամեն օր լուրերով տեսնում եմ, թե ինչպես լատինաամերիկյան երկրների, Թուրքիայի, նույնիսկ Վրաստանի գյուղատնտեսության պատասխանատուները հանդիպումներ են ունենում ռուս կոլեգաների հետ ու նոր պայմանավորվածություններ են ձեռք բերում գյուղատնտեսական ապրանքները ՌԴ ներմուծելու համար:

Իսկ հայկական կողմից քար լռություն է, նոր շուկայի ստեղծման թեմայով ոչ մի միջոցառում, ոչ մի հանդիպում, ոչ մի ռազմավարություն, ոչ մի բանակացություններ, իսկ ժամանակը շատ քիչ է, ազատ շուկան երկար չի մնա դատարկ:

Հուսով եմ գոնե կուլիսների հետևում քայլեր են ձեռնարկում: