Լրագրողի սպանության մասին ճառից հետո Օբաման գնացել է գոլֆ խաղալու


00:27 , 22 օգոստոս, 2014

Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ Իրաքում մահապատժի ենթարկված լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահվան մասին ճառ ասելուց հետո գնացել է ընկերների հետ գոլֆ խաղալու: Այս մասին գրում է The Telegraphժը:

Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որտեղ Օբաման ծիծաղում է գոլֆ խաղալիս:

«Օբաման ավելի շատ մտահոգվում էգոլֆ խաղալու մասին, քան ազգի անվտանգության մասին», - ասելի ԱՄՆ-ի Պաշտպանության նախկին  նախարար Դիկ Չեյնիի դուստրը՝ Լիզա Չեյնին: