«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գերի են վերցրել ևս 4 արտասահմանցու


00:06 , 22 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ևս 4 օտարերկրյա քաղաքացու են գերի վերցրել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ Reppublica իտալական պարբերականին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչները գերի են վերցրել երկու իտալուհու, դանիացու և ճապոնացու: Նրանց առևանգել են Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից մեկում, որտեղից տարել են Ռաքքա քաղաք: Այսպիսով, ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ գերի գտնվող արտասահմանցիների թիվը հասել է 20-ի:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ