Միանալով «Սառցե դույլ» միջազգային ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ակցիային՝ ոչ միայն ջրվեք, այլև գումարներ փոխանցեք կարիքավոր մարդկանց


22:20 , 21 օգոստոս, 2014

Ժող ջան, գովելի է, որ համատարած միանում եք «Սառցե դույլ» միջազգային ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ֆլեշմոբին ու ջրվում, բայց սենց մի հատ նրբություն կա, էս ակցիան ի սկզբանե ստեղծվել է բարեգործական նպատակներով, որ ոչ միայն ջրվեք, այլ նաև գումարներ փոխանցեք կարիքավոր մարդկանց, այնպես որ, եկեք հետևենք ակցիայի բուն գաղափարին և նաև բարեգործություն անենք: Ընդունում եմ Զինա Ղուկասյանի մարտահրավերը, սակայն ոչ թե վաղը կջրվեմ, այլ որոշակի գումար կփոխանցեմ առողջական խնդիրներ ունեցող երեխաներից մեկին: