2-ամսյա հարաբերություններից հետո դերասաններ Զակ Էֆրոնը և Միշել Ռոդրիգեսը բաժանվել են


16:33 , 21 օգոստոս, 2014

2-ամսյա հարաբերություններից հետո դերասաններ Զակ Էֆրոնը և Միշել Ռոդրիգեսը բաժանվել են: Այս մասին հայտնում է Us Weekly-ին, ըստ որի զույգը վիճել է հենց հանգստի ժամանակ` Իբիցայում: Չնայած, Զակը դեռ հույս ունի, որ կվերադարձնի սիրելիին: Շատերն էլ կարծում են,որ սա ուղղակի ամառային փոքրիկ սիրավեպ էր: