Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը պետք է ավարտվի մինեչւ հոկտեմբերի 1-ը


14:20 , 21 օգոստոս, 2014

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք: Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով», ասել է վարչապետը: