Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է հնարավորինս շատ ֆուտբոլիստների ձեռք բերել


12:41 , 21 օգոստոս, 2014

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է հնարավորինս շատ ֆուտբոլիստների ձեռք բերել, քանի որ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարողանալու գործարքներ կնքել՝ համաձայն ՖԻՖԱ-ի արգելքի:

«Կապտանռանգույնների» նոր տրանսֆերային քաղաքականությունը ենթադրում է ֆուտբոլիստների գնում, սակայն վերջիններս վարձավճարով հանձնվում են իրենց ակումբներին:

Կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին եւ «Ֆիորենտինայի» խաղացող Խուան Կուադրադոյին: Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, կիսապաշտպանները կշարունակեն հանդես գալ իրենց ակումբներում մինչեւ հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:

Պարբերականի տվյալներով, Ռոյսի տրանսֆերը գնահատվում է 25 մլն եվրո, Կուադրադոյի արժեքը կկազմի 40 միլիոնից պակաս: