Իրաքից շուրջ 200 եզդի ընտանիք կվերաբնակեցվի Արցախում. Ազիզ Թամոյան


11:33 , 21 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրաքի հյուսիսային հատվածում բնակվող եզդիների շուրջ 200 ընտանիքի Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունը պատրաստվում է վերաբնակեցնել Արցախում: Այս մասին Tert.am-ին փոխանցեց միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Ղարաբաղի ղեկավարությունը համաձայնությունը տվել է, ասել են, որ կաջակցեն այդ ընտանիքներին»,-ասաց նա:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Հայաստանի եզդիաբնակ տարբեր գյուղերում դրամահավաք է անցկացվում, գումարները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարի, որով էլ կկազմակերպեն այդ ընտանիքների տեղափոխումը:

«Գումարով օգնում են տարբեր համայնքներ, կառավարությունը ևս 50 000 դոլար է խոստացել տրամադրել»,-ասաց նա և ավելացրեց, որ տարբեր երկրների ղեկավարներ ևս օգնում են, բայց այդ գումարներն ուղարկում են Իրաքի կառավարությանը, որը դրանք յուրացնում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ