Tert.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նախիջևանում: Այս մասին հաղորդում է Новости-Грузия գործակալությունը՝ վրաց ռազմական գերատեսչության մամլո ծառայությանը հղումով:
Հանդիպման ընացքում Իրակլի Ալասանիան, Զաքիր Հասանովը և Իսմեթ Յիլմազը քննարկել են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման եղանակները:
Նախարարներն ընդգծել են, որ խորը համագործակցությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում կուղղվի ազգային անվտանգության պաշտպանությանը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ