Ճոճկան գյուղում մոտոցիկլետի կողաշրջվելու հետևանքով վարորդը մահացել է


11:30 , 20 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Արծրուն Չերչինյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: