Արևմտյան Հայաստան թուրքական վիզայով՝ որպես զբոսաշրջիկ չեմ գնա. իմ տուն, ուրիշի թույլտվությամբ, հյուր չեմ գնա


00:23 , 20 օգոստոս, 2014

Հետաքրքիր ազգ ենք, երբ գնում են Թուրքիայի հանգստյան գոտիներում արձակուրդը անցկացնելու, դառնում են ազգի դավաճան. այդ փողերով թշնամու բյուջեն է լցվում, մեր նախնիների ոսկորների վրա են հանգստանում, այդ գումարներից Ադրբեջանին են օգնում, իսկ, երբ Արևմտյան Հայաստան են գնում, որպես ուխտավոր, ինչ է նույն թուրքական բյուջեի փոխարեն այդ փողերը ուրիշ երկրի բյուջե են մտնում?: Թե այստեղ Էրգրի կարոտը փարատելու համար կարելի է անտեսել, որ թուրքական պետբյուջեյի հաշվին գումարներ ենք նստեցնում: Իսկ ինձ համար թրքահպատակ տարածքներ գնալը ֆինանսական օգուտ թշնամուն չտալու ցանկությունից բացի ունի նաև ոչ նյութական կողմ. Արևմտյան Հայաստան կոնկրետ թուրքական վիզայով, որպես զբոսաշրջիկ չեմ գնա, որովհետև իմ տուն, ուրիշի թույլտվությամբ, հյուր չեմ գնա: Սա իմ անձնական կարծիքն է: