Պետք է պահանջենք, որ Հայաստանում օրենսդրորեն արգելվի հղիության արհեստական ընդհատումը


19:33 , 19 օգոստոս, 2014

Միանալով հղիության արհեստական ընդհատման դեմ կազմակերպված առցանց ֆլեշմոբին՝ առաջարկում եմ արշավ սկսել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ուժը կորցրած ճանաչել 2004թ. N 1116-Ն որոշումը, որով հաստատվում է հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները, միաժամանակ պետք է պահանջել ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 1998թ. N 778 հղիության արհեստական ընդհատման մասին հրամանը:
Հ.գ. Կարծում եմ՝ շուտվանից է հասունացել այս պահանջը և պետք է անել հնարավոր ամեն բան՝ արգելելու համար հղիության արհեստական ընդհատումը: