Ռուս զինծառայողները Հայաստանում մարզումների ընթացքում կսովորեն անօդաչու թռչող սարքեր կառավարել


16:12 , 19 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայողներ եռօրյա դաշտային հավաքների ընթացքում կսովորեն անօդաչու սարքեր կառավարել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:

Մարզումները սկսվել են բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամհուդ» ուսումնամարզական համալիրներում: 

«Դաշտային պարապմունքների առանձնահատկությունը զինծառայողներին լեռնային տեղանքում «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օրլան-10» և «Զաստավա» ժամանակակից անօդաչու թռչող սարքերով թռիչքներ իրականացնել, դրանք կառավարել սովորեցնելն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ