Վրաստանի վարչապետը Հայաստանում կքննարկի տնտեսական և քաղաքական հարցեր


12:51 , 19 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում, տեղեկացնում է Грузия online կայքը:

Վրաստանի կառավարությունից հաղորդել են, որ Հայաստանում Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական և քաղաքական հարցեր: Հատկապես ուշադրություն կդարձվի այն իրադրությանը, որն ստեղծվել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ