Tert.am-ը գրում է.
ՌԴ կառավարությունը ի պատասխան Արևմուտքի երկրների պատժամիջոցների հնարավոր խստացման իր կողմից կսահմանի հավելյալ պատժամիջոցներ, որոնց ցանկն արդեն պատրաստ է: Այդ մասին գրում է ռուսական «Ведомости» պարբերականը՝ վկայակոչելով դաշնային պաշտոնյաների: Սննդամթերքի ներկրման արգելքից հետո Մոսկվան կարող է արգելել նաև արդյունաբերական արտադրանքի ներկրումը:
Համապատասխան որոշումը կառավարությունն արդեն ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մասնավորապես, թերթի հաղորդմամբ, խոսքը ավտոմեքենաների, դեղորայքի և բժշկական սարքավորումների մասին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ