Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պատարագ կմատուցի


16:00 , 18 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ի նշանավորումն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի սուրբ պատարագ կմատուցի, հայտնում է արգենտինահայերի Prensa Armenia լրատվամիջոցը: Սրա մասին հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս կարդինալ Մարիո Պոլին Բուենոս Այրեսի Նարեկի Սբ Աստվածածնի հայ կաթոլիկ եկեղեցում: 

Դա տեղի կունենա Վատիկանում Սուրբ Պետրոսի բազիլիկում 2015-ի ապրիլի 12-ին: 

Նարեկի քահանա Պաբլո Հաքիմյանը մանրամասնել է, որ Հռոմի պապը արձագանքել է պատրիարք Ներսես Պետրոս XIX -ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին պատարագ մատուցելու հրավերին, որը հղվել էր մեկ տարի առաջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ