Բեյրութից ոչ հեռու գտնվող Զահլե հայաբնակ գյուղաքաղաքի դպրոցում ներկայացվում էր «Արա Գեղեցիկ»-ը: Ներկայացումից հետո երեխաներից մեկը գունատվել էր, նրա շուրթերը դողում էին, աչքերում կայծկլտում էր ատելության կրակը: Արտիստներից մեկը մոտեցավ նրան.
- Ինչու՞ ես տխուր, ինչու՞ ես հեռու կանգնել:
Երեխան մատնացույց արեց արտիստուհի Լ. Հովհաննիսյանին:
- Թող նա հեռանա այստեղից… Ինչու՞ սպանեց մեր թագավորին:
Փոքրիկը վշտացել էր Արայի մահվան համար, նա արտիստուհու մեջ դեռ տեսնում էր Շամիրամին:
Եվ այդ պահին, լսելով խոսքերը, երեխային մոտեցավ ու գրկեց ինքը` Արքան Հայոց, Արան, Արամորդին: Խորեն Աբրահամյանն էր…