Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ռազմական օգնություն է խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից


13:52 , 17 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմիկինը ռազմական օգնություն է խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից՝ ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, գրում է Deutsche Welle-ն։ 

«Եթե մենք ստանանք նման օգնություն, մեր զորքերի համար ավելի հեշտ կլինի տեղում գործել»,- ասել է Կլիմկինը։

Նախարարը ռուսական կողմի ներխուժման սպառնալիքը բավականին լուրջ է համարում. ուկրաինական զորքերն անընդհատ կրակում են հարևան երկրի տարածքից, չի դադարում անջատողականներին Ռուսաստանից զենքով և գրոհայիններով աջակցելը։ 

Ըստ նրա՝ Դոնբասում ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերը ոչնչանում են բոլորովին էլ ոչ կառավարական զորքերի հրետանային զենքից, այլ անջատողականների։ 

Շարունակությունն՝ այստեղ