Одноклассники-ի պատճառով սպանել է կնոջը


11:42 , 27 օգոստոս, 2012

Ադրբեջանում ամուսինը սպանել է իր կնոջն այն բանից հետո, երբ բռնացրել է նրան Одноклассники սոցիալական ցանցում երիտասարդների հետ շփվելիս:

Բաքվի Սալայանսկի շրջանում Իլքին Ալիեւը դանակի 8-10 հարված է հասցրել իր կնոջը` 22-ամյա Ելենա Սմիռնովային, փորի ու վզի հատվածում: Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ալիեւը ինքնակամ ներկայացվել է ոստիկանություն եւ խոստովանել, որ իրեն սպանության է դրդել խանդը: