Ի՞նչ հարց է լուծում եզդիների ողբերգությունը համաշխարհային մամուլով լայնորեն ներկայացնելը


01:49 , 17 օգոստոս, 2014

Այն ինչ-որ կատարվում է եզդիների հետ, ահավոր է և ոչ մի արդարացում չունի, սակայն այս ամենը ունի նաև «քաղաքական» կողմ: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եզդիների ողբերգությունը և այդ ողբերգության համաշխարհային մամուլում լայնորեն ներկայացումը Մերձավոր Արևելքում ինչ-որ աշխարքաղաքական հարցեր լուծելու համար է արվում: Նման կերպ մտածելու համար կան շատ կոնկրետ հիմքեր, ինչպես նաև որոշ ինֆորմացիոն անհապատասխանություններ, որոնց մասին այս պահին չարժե խոսել, եզդիների ողբերգության ֆոնը հաշվի առնելով: Կան նաև այլ տեղեկություններ, որոնք հիմա կոռեկտ չի քննարկելը: