Նոր Նորք վարչական շրջանի 3 մանկապարտեզի քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՀՀՔԿ


18:16 , 16 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Նոր Նորք վարչական շրջանի թվով 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. քննություն է տարվում մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են  ՀՀ քննչական կոմիտեից:

Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: 
Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի և դրա արդյունքներով Էդ.Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ