Բրիտանացի լուսանկարիչ Թոմ Աթկինսոնը զինվորական ամբողջական հանդերձանքի լուսանկարների շարք է ստեղծել` փորձելով ուսումնասիրել այն առասպելաբանությունը, որը շրջապատում է բրիտանական զինվորական պատմությանը:
Պատմաբանների, մասնագետների, կոլեկցիոներների ու զինվորականների հետ միասին, նրան հաջողվել է լուսանկարների շարք ստեղծել, որտեղ ներառված են 948 տարվա տարբեր ժամանակաշրջանների ամբողջական զինվորական հանդերձանքները իրենց բոլոր դետալներով:
Հուսկարլ (թագավորական զինվորական ծառա) Հասթինգսի ճակատամարտ, 1066թ.
Հեծյալ ասպետ, Երուսաղեմի պաշարում, 1244թ.
Նետաձիգ մարտիկ, Ագինկորտի ճակատամարտ, 1415թ.
Յորքերի ընտանիքի զինված մարտիկ, Բոսվորթի ճակատամարտ, 1485թ.
Բանդայի վարժեցված զինված անդամ, Տիլբուրի, 1588թ.
Հրացանակիր, Նասեբիի ճակատամարտ, 1645թ.
Թիկնապահ-զինվոր, Մալփլաքեթի ճակատամարտ, 1709թ.
Շարքային զինվոր, Վաթերլոուի ճակատամարտ, 1815թ.
Շարքային զինվոր, հրացանակիրների ջոկատ, Ալմայի ճակատամարտ, 1854թ.
Շարքային զինվոր, Սոմեի ճակատամարտ, 1916թ.
Եֆրեյտոր, պարաշյուտիստների ջոկատ, Արնհեմի ճակատամարտ, 1944թ.
Թագավորական ռազմածովային կոմանդոս, Ֆոլքլենդի հակամարտություն, 1982թ.
Թագավորական ինժեներական ստորաբաժանման շարքային զինվոր, ականարկու, Հելմենդի շրջան 2014թ.