Թուրքիայի Բիթլիս քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի Վիլյամ Սարոյանի պատվին


12:10 , 16 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Բիթլիսի քաղաքային խորհուրդը հաստատել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող այդ պատմական քաղաքի հինգ փողոցների անվանափոխությունը: Փողոցներից մեկը կանվանակոչվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին, ում նախնիները լքել են Բիթլիսը մինչ 1915 թվականը, հաղորդում է «Nouvelles dArménie»-ն:

Քաղաքի փողոցներից մեկը Վիլյամ Սարոյանի անունով կոչելու ջերմ աջակիցներից մեկը Բարզան Սերեֆանօղլուն է, ում պապը եղել է Բիթլիսի քաղաքապետը գրողի՝ Բիթլիս կատարած այցի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ