Tert.am-ը գրում է.
Գերիների փոխանակման կամ մահացածների մարմինների վերադարձման հիմնական միջազգային մեխանիզմը «Կարմիր խաչն» է, բայց պետք է գործի դրվեն նաև այլ մեխանիզմներ՝ դիվանագիտական ողջ զինանոցը, ներառյալ անձնական կապերը, որոնք քիչ դեր չունեն անգամ երկրների միջազգային հարաբերություններում: Պետք է գտնվեն այնպիսի կառույցներ ու դերակատարներ, որոնց խոսքը Ադրբեջանի իշխանությունները կլսեն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Գաղտնիք չէ, որ կան պետություններ, որոնք որոշակի ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա: Եվ եթե մեզ մոտ լիներ գերի, Ադրբեջանը, բնականաբար, կդիեմեր այն պետություններին, որոնց հետ Հայաստանը շատ ավելի մոտ է, որոնց կարծիքը Հայաստանի իշխանությունների համար կարևոր է: Հիմա պետք է գտնվեն այնպիսի միջազգային կառույցներ կամ դերակատարներ, որոնց խոսքը Ադրբեջանի իշխանությունները կլսեն:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ