Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները


21:33 , 15 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես՝ ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ Կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:

Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ՝ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ