Ամենախոշոր ցեղասպանությունները տեսած երկու ազգերն այսօր անուշադրության են մատնում եզդիների կոտորածը


19:41 , 15 օգոստոս, 2014

Ես պատկանում եմ էն մարդկանց թվին, որոնք հայերի եւ հրեաների միջեւ ավելի շատ տարբերություններ են տեսնում, քան նմանություն: Սակայն մի հարցում այս երկու ժողովուրդները խիստ նման են: 
Մարդկության պատմության ընթացքում ամենախոշոր ցեղասպանությունները տեսած երկու ազգերն այսօր պետական եւ հասարակական մակարդակով անուշադրության են մատնում եզդիների կոտորածը: