Tert.am-ը գրում է.
Ռուս-ուկրաինական սահմանին, որտեղ սկսվել է Ռուսաստանից ժամանած մարդասիրական օգնության մաքսային ձևակերպումը, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ռուս և արտասահմանցի լրագրողներին ցույց են տվել բեռնատարների պարունակությունը, գրում է korrespondent.net-ը:
Սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներում երևում է, որ մեքենաները, որոնք պետք է Լուգանսկի քաղաքացիներին հասցնեն տոննաներով սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, կիսադատարկ են: ԶԼՄ-ների ներկայացուցիչները գրում են, որ արգելված նյութեր, որոնց մասին մինչ այս խոսում էին, նրանք, այնուամենայնիվ, չեն տեսել, սակայն նշում են, որ շատ մեքենաներ կիսադատարկ բեռով են:
Այն մասին, որ ռուսական մարդասիրական բեռով բեռնատարները կիսադատարկ են, հայտնել է նաև Financial Times-ի լրագրող Քորթնի Վիվերը Twitter-ում: Բեռն ուղեկցող մարդկանց խոսքերով՝ բեռնատարները կիսադատարկ են, որպեսզի հնարավոր լինի մեքենաներից մեկի փչանալու դեպքում այնտեղ տեղափոխել բեռը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ