Սահմաններում իրավիճակը հանգիստ է. Սեյրան Օհանյան


14:50 , 15 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է: «Այդ լարվածությունն իջել է, կրակոցները հասել է մինիմումի: ՀՀ սահմաններում կարելի է ասել, որ ընդհանրապես կրակոցներ այսօր չկան, և մենք կանենք ամեն ինչ, որ մեր բնակչությունը, և ինչու չէ նաև Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, հանգիստ լինեն»,-ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերվում է ԼՂՀ-ին, ապա նախարարն ասաց. «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևիցե անկանոն կրակոցների չեն պատասխանում,այլ պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ դիվերսիաներից զերծ մնալու համար: Այս օրերին հանգիստ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ