50 դրամի համար կարելի է օրեր շարունակ հեղեղել փողոցները, բայց չի կարելի եզդիների կողքը կանգնել թեկուզ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ


18:56 , 14 օգոստոս, 2014

Եզդիները մեր հետ ուս-ուսի տված 18 թվին Սարդարապատում էին, 90-ականների սկզբին` Ղարաբաղում էին, հարկ են վճարում մեր պետությանը, ծառայում հայոց բանակում, երբեք մեզ չեն անհանգստացնում...
50 դրամի համար ամառ օրով կարելի է օրեր շարունակ հեղեղել փողոցները, բայց չի կարելի եզդիների կողքը կանգնել թեկուզ ՄԱԿ գրասենյակի առաջ` ցույցերի ժամանակ: Ով ով, բայց մենք եզդու ցավը պետք է, որ լավ հասկանանք...
Մտավորականի թիվ մեկ արժեքն ու ուղեցույցը մարդն է, բայց մտավորականի կոչմանն հավակնող մեր հայտնիներն ինչ-որ չեն երևում եզդիների կողքին...
Ափսոս, հազար ափսոս...