Մենք՝ հայերս՝ որպես ժողովորդ, մեզ չենք հավատում


18:27 , 14 օգոստոս, 2014

Մերն իսկապես «ուրիշ» է: Եկել հասել ենք 21-րդ դար, բայց մեր մտածողությունը շարունակում է մնալ պատմության խորխորատներում ձեւավորված զավեշտաողբերգական ուղեգծի տիրույթում: Այդ ուղեգիծը արձանագրում է, որ մենք՝ հայերս՝ որպես ժողովորդ, մեզ չենք հավատում, մեր ուժերին չենք հավատում եւ վստահություն չունենք նույնիսկ միմյանց հանդեպ: Բանը հասել է նույնիսկ նրան, որ ղարաբաղյան հաղթանակը, որը բոլորի աչքի առջեւ իրագործեցին բացառապես հայկական զինված ուժերը, այսօր ռուսամետ <հայերի> հատվածը վերագրում է ռուսներին: Սրանով այս <հայ> ռուսամետները փաստորեն միացել են գլխովին պարտություն կրած ադրբեջանցիների <պատիվը> փրկել փորձող այն պնդմանը, թե իբր ղարաբաղյան պատերազմում իրենց հաղթել են ո՛չ թե հայերը, այլ՝ ռուսները: