PR խորհրդատուների աշխատանքը որոշակիորեն սկսում է երևալ


17:18 , 14 օգոստոս, 2014

Վերջին երեք ամիսների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ PR խորհրդատուների աշխատանքը որոշակիորեն սկսում է երևալ: Մասնագետների աչքից չի վրիպել այն փաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կերպարը գնալով դառնում է «ժողովրդական»: Բնապահպանության նախարարը ասուլիս է հրավիրում բնության գրկում, Առողջապահության նախարարը ծանոթանում ոլորտի խնդիրներին և ինտենսիվացնում է հանդիպումները բուժաշխատողների հետ` աշխատելով շաբաթ-կիրակի օրերին, իսկ Արդարադատության նախարարը հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների կողքին հետևեց իր գերատեսչության աշխատանքների ներկայացմանը: Հետաքրքիր էր նրանով, որ նախարարը հնարավորություն տվեց, որ իր տեղակալները ներկայանան հանրույթին և խոսեն իրենց համակարգած ոլորտի հիմնախնդիրների և ձեռքբերումների մասին: Տարածված լուսանկարը ևս ճիշտ էր մտածված. տեղակալներ և PR պատասխանատու, որոնց հետևում` էկրանի վրա, նախարարի դեմքն էր: 
Մասնագիտական դրական միտումները տեսանելի են