Մենք մեր գործընկերներին դեռ կուրախացնենք ամենաարդիական սպառազինություններով. Պուտին


17:22 , 14 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսական բանակը կհամալրվի նոր, ժամանակակից հարձակողական և պաշտպանական սպառազինություններով: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Յալթայում ռուս խորհրդարանականների հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Խոսքն ամենաարդիական զենքերի և այնպիսի համակարգերի մասին է, որոնք այլ երկրների բանակներ դեռ չունեն: Եվ մենք դեռ կուրախացնենք մեր գործընկերներին: Ինչ-որ բան արդեն հայտնի է ռազմավարական հարձակողական զենքերի վերաբերյալ, ես նկատի ունեմ միջուկային զսպողական ուժերը: Ինչ-որ բաների մասին մենք դեռ չենք խոսում, կասենք, երբ ժամանակը գա»,-ասել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ