Emedia.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաև արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում:
Զուգահեռաբար, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման և մասնագիտական այլ բնույթի աշխատանքներ են ընթացել: Արտաքին լուսավորության ցանցի միացման օրական միջին տևողությունը 7 ամիսների կտրվածքով կազմել է 8 ժամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ