Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ալիք դեռ կարող է բարձրանալ. Բաբկեն Պիպոյան


10:36 , 14 օգոստոս, 2014

arm137715992026Araratnews.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ բնակիչների բողոքի ալիքն, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, չի մարել, այլ անցել է երկրորդ պլան` կապված սահմանային միջադեպերի հետ:

«Սոցիալական խնդիրներն ավելի քիչ ուշադրության են արժանանում այս օրերին: Այն գնաճը, որը սպասվում է, ավելի տեսանելի է դառնալու առաջին վճարումը կատարելիս: Այսինքն` քանի դեռ տեսանելի է խնդրի տեսական կողմը, բողոքի ալիքը դեռևս այնքան էլ զգալի թափ չի ստանում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:

Նրա համոզմամբ` բողոքը, կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, դեռևս կարող է շարունակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ