Ավիավթարից զոհվել է Բրազիլիայի նախագահի թեկնածուն


03:27 , 14 օգոստոս, 2014

Hraparak.am-ը գրում է.

Ավիավթարի հետևանքով զոհվել է Բրազիլիայի նախագահի թեկնածու Էդուարդու Կամպոշը. տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները: 49-ամյա քաղաքական գործիչը գտնվել է Cessna 560XL մասնավոր ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել Սանտոս քաղաքի մերձակայքում։ Զոհվել է ինքնաթիռի ևս 6 ուղևոր: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։ Ինքնաթիռը Ռիո դե Ժանեյրոյից թռչում էր Սանտոս։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ