Մեծամասնությանը թվում է՝ Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է դրսերում


01:10 , 13 օգոստոս, 2014

Չգիտես ինչու մեծամասնությանը թվում է, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է դրսերում՝ Ռուսաստանում եւ Արեւմուտքում: Այդպես չի, բացարձակ այդպես չի: Ղարաբաղի հարցի լուծումը այստեղ է՝ Հայաստանում: Հայաստան ասելով, նկատի ունեմ ներառյալ Ղարաբաղը: Այնպես որ, այլընտրանք չունենք, երկիրը պետք է կարգի բերենք: Գնացողները պետք է վերադառնան, մենք կարող ենք եւ պարտավոր ենք այդ Հայրենիքը կառուցել: