Գրեթե ոչ մի աշխատանք էլ ամոթաբեր չէ, ամոթը չաշխատելն է ու միևնույն ժամանակ բողոքելը


21:12 , 11 օգոստոս, 2014

Ես երբեք չեմ հասկացել ու ընդունել այն փաստը, որ 25 տարեկանից հետո (եթե չասեմ դեռ 20) տղան կարող է չաշխատել, գումար չվաստակել, ապրել ծնողների, տատի, պապի, սրա-նրա հաշվին ու միաժամանակ բողոքել, որ «իր հագով» գործ չկա: Ես հասկանում եմ, որ մեր երկրում աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ չէ, աշխատելու դեպքում էլ ստացածդ մի բան չէ, բայց հաստատ աշխատասեր, նպատակասլաց մարդը կարող է իր օրվա հացը վաստակել, դեռ ավելին՝ առաջ գնալ: Գրեթե ոչ մի աշխատանք էլ ամոթաբեր չէ, ամոթը չաշխատելն է ու միևնույն ժամանակ բողոքելը: 
Սա իմ կարծիքն է: