Սկսվել է Դոնեցկի «ազատագրման եզրափակիչ փուլի» նախապատրաստությունը


20:00 , 11 օգոստոս, 2014

Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատողականների երկու հենակետերի՝ Դոնեցկի ու Լուգանսկի կապը խզված է. այս երկու քաղաքները շրջափակված են ուկրաինական զինուժի կողմից:
Սկսվել է Դոնեցկի «ազատագրման եզրափակիչ փուլի» նախապատրաստությունը. հայտնում է Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Մինչ այդ հրետակոծվել է Դոնեցկի գաղութը, ինչ հետևանքով մեկ կալանավոր զոհվել է, 106-ը դիմել են փախուստի:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը մեծ է համարել Ուկրաինայի արևելք ռուսական ներխուժման հնարավորությունը: