Կրտսեր հրամանատարի աղոթք


22:42 , 10 օգոստոս, 2014

Axotq (10)Ամենազո´ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի´ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար: Օգնիր ինձ անսայթաք ճանապարհով առաջնորդելու իմ եղբայրներին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Փառք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյանս հավիտենից: