Չենք կարողանում ստեղծել այնպիսի Հայաստան, որ աչքներս չհառենք հյուսիս կամ արևմուտք


04:25 , 10 օգոստոս, 2014

Հայերս չենք կարողանում ստեղծել այնպիսի Հայաստան, որ այսպես ամբողջ ազգով աչքներս չհառնենք դեպի հյուսիս կամ արեւմուտք: Մեր ղեկավարները այդպես էլ մնացին անգաղափար ու առանց պետականության նշույլի: Ինչպես Չարենցն է ասում՝ 
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ…