Facebook-ի էջի գույնը փոխելու հավելվածը վնասակար է


17:32 , 9 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Հավելվածը, որն առաջարկում է օգտատերերին փոխել Facebook սոցցանցի էջի գույնը, վնասակար է եղել, գրում է Лента-ն։

Facebook Color Changer ծրագիրը իբրև թե ապահովում է էջի գույնի փոփոխություն՝ ավանդական կապույտից դեպի այլ գույներ՝ օգտատերերի ընտրությամբ։ Սակայն իրականում հավելվածը տեղափոխում է օգտատիրոջը վնասակար կայք։ 

Փորձագետների գնահատականով, խաբեբաների զոհն է դարձել արդեն ավելի քան 10.000 մարդ աշխարհի տարբեր երկրներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ