Tert.am-ը գրում է.
Վեց տարի առաջ Ռուսաստանը զինված հարձակում գործեց Վրաստանի վրա նույն այն սցենարով, ինչպես այժմ Ուկրաինայում է: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին Լվովում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Պատերազմից սարսափելի կարող է լինել միայն անկախության կորուստը, և դա ուկրաինացիները գիտեն: Ուկրաինայում կլինի՛ խաղաղություն, ես դրան հավատում եմ: Եվ հենց Ուկրաինայից է կախված Վրաստանի ապագան, ձեր հաղթանակը մեր ապագան է»,-ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ռուս առաջնորդը կորոշի՞ արդյոք զորք մտցնել Ուկրաինա և պատերազմ հայտարարել, Սաակաշվիլին ասել է, որ չի հավատում Վլադիմիր Պուտինի հաղթանակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ