Եզդիներն Իրաքում արժանանում են գրեթե նույն ճակատագրի՝ ինչ հայերը մեկ դար առաջ


01:35 , 9 օգոստոս, 2014

Եզդիներն Իրաքում արժանանում են գրեթե նույն ճակատագրի՝ ինչ հայերը մեկ դար առաջ:
Այսօր առավոտյան British 4 ռադիոն հեռախոսազրույց էր անում Իրաքում եզդիական առաջնորդներից մեկի հետ,ով պատմում էր,որ բացի կոտորածը սովից էլ են մարդիկ մահանում: Տարբերությունն այն է,որ եզդիների դեպքում Միացյալ նահանգները լուրջ աջակցություն ցուցաբերեց՝ հայտարարելով օդային հարձակումների եվ հումանիտար օգնության մասին:
Հայաստանն այսօր կարելի է համարել նաև եզդիների հայրենիքը,որտեղ նրանք ունեն օրենքով ամրագրված գրեթե բոլոր պայմանները ապահով,բարեկեցիկ ապրելու եվ գործունեություն ծավալելու համար: