Ադրբեջանը, փաստացի, դուրս է գալիս բանակցային գործընթացից


21:43 , 8 օգոստոս, 2014

Սոչիում եռակողմ հանդիպում չի լինելու: Սա նշանակում է, որ Ադրբեջանը, փաստացի, դուրս է գալիս բանակցային գործընթացից: Չեմ պնդում, թե այս քայլից հետո պաշտոնական Բաքուն կվերսկսի պատերազմական գործողությունները, բայց համոզված եմ, որ հայկական կողմը պիտի դրան պատրաստ լինի: Այսպես թե այնպես, կարծում եմ, որ նախազգուշացումը, թե պատերազմի վերսկսման դեպքում հայկական զինված ուժերը կրակի տակ կառնեն Մինգեչաուրի ջրամբարը, պիտի Ալիևին հուշի, որ սուզանավեր ձեռք բերելու ժամանակն է: