Ինքնահայտարարգրման եղանակով ակնկալվում է 3-3,5 մլրդ դրամ լրացուցիչ մուտքեր


21:30 , 8 օգոստոս, 2014

Հուլիս ամսվա արդյունքներով ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550.0 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, աշխատանքի այս տեմպերը պահպանելու դեպքում երկրորդ կիսամյակում ակնկալվում է այս եղանակով պետական բյուջե լրացուցիչ բերել 3-3.5 մլրդ դրամ: <Հիմնականում այդ գումարները վերաբերում են շահութահարկին, որի հաշվարկների ճշգրտումների հետևանքով միայն հուլիս ամսին 115 հարկ վճարողներ մոտ 450 մլն. դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ են հայտարարագրել>, ավելացրել է նա: