Գագիկ Բեգլարյանի եղբայրը նշանակվել է քաղաքաշինության փոխնախարար


18:08 , 8 օգոստոս, 2014

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:

Նշենք, որ Հակոբ Բեգլարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: